ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ժանրային տարբեր էլեմենտների միախառնումը ավելի հետաքրքիր է դարձնում նրա երաժշտությունը»

«Ժանրային տարբեր էլեմենտների միախառնումը ավելի հետաքրքիր է դարձնում նրա երաժշտությունը»
28.12.2015 | 17:29

Երգահան Վահան Արծրունու հոբելյանական համերգաշարը, որ ներառում էր հինգ բազմաբնույթ համերգային ծրագրեր, ամփոփվեց գալա համերգով «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հնչեցին հայտնի, սիրված գործեր և պրեմիերաներ: «Հինգ համերգ, հինգ գեղագիտություն» խորագիրը կրող համերգաշարը նվիրված էր անվանի երգահանի բեմական գործունեության 30 և ծննդյան 50-ամյակներին:

Վահան Արծրունին ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վաղուց է ճանաչում և պարբերաբար համագործակցել է Վահան Արծրունու հետ. «Նա նաև երգի տեքտեր է գրում, մտածող մարդ է: Կարևորագույն տեղ ունի Հայաստանում ռոք երաժշտության ասպարեզում: Մեզ հետաքրքիր էր սինֆո-ռոքի ժանրում հանդես գալը, նաև ուզում էինք մասնակցել հոբելյանական միջոցառումներին, այդ կերպ շնորհավորելով Վահան Արծրունուն»: Էդուարդ Թոփչյանի կարծիքով` Արծրունու երաժշտությունը պահանջված է երաժշտասեր հանրության շրջանում: «Ժանրային տարբեր էլեմենտների միախառնումը ավելի հետաքրքիր է դարձնում նրա երաժշտությունը և ռոքմենների համար, և դասական երաժշտության ներկայացուցիչների»,- ընդգծեց դիրիժորը:

Համերգին մասնակցում էին «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար` Կարինե Եզեկյան), «Արծրունի» ռոք խումբը, ինչպես նաև մեներգիչ Հասմիկ Բաղդասարյանը, դուդակահար Էմանուել Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, գալարափողահար Մերուժան Տեր-Մինասյանը, ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը և այլք:



Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ